ESPN հեռուստաընկերությունը որոշում է կայացրել  արգելել NBA-ի նախկին խաղացող  եւ Սակրամենտոյի գործող քաղաքապետ Քեվին Ջոնսոնի մասնակցությամբ ֆիլմի հեռարձակումը, տեղեկացնում է  Sports Illustrated-ը։

Ֆիլմը նվիրված է Քինգզի»՝ Սակրամենտոյից հեռանալը թույլ չտալուն ուղղված պայքարին եւ դրա մի զգալի մասը զբաղեցնում է Ջոնսոնի հետ հարցազրույցը։

77 րոպեանոց ֆիլմը, որը նախատեսված էր եթեր հեռարձակել հոկտեմբերի  20-ին, չի ցուցադրվի Ջոնսոնի հասցեին հնչած սեռական  ոտնձգության մեղադրանքների հետ կապված։ 

ESPN-ը ֆիլմի ցուցադրության նոր ժամկետներ չի նշում, գրում է  «Չեմպիոնատը»։

Հիշեցնենք, որ քաղաքապետին մեղադրում են  15-ամյա Մանդի Կոբիին այլասերելու համար։ Այդ կնոջ պնդմամբ,  1997-ին Ջոնսոնն իրեն  230,000 դոլարի կաշառք է տվել ոստիկանությանը ոչինչ չասելու համար։ Ինչպես գրում է կալիֆորնիական մամուլը, այդ ժամանակ Քեվինը  20 տարեկան էր։

Անցյալում Քեվին Ջոնսոնը որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի անդամ  «Քլիվլենդ կավալերս» եւ «Ֆինիկս Սանզ» ակումբներում։ Նա հանդես է եկել հարձակվող պաշտպանի դիրքում։ Որպես խաղացող, նա երեք անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին եւ  5 անգամ ընտրվել է բոլոր աստղերի հավաքականի անդամ, իսկ  1989-ին նա ճանաչվել է NBA-ի ամենաառաջատար խաղացող։