Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին եւ նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:
Նիստի պատվավոր հյուրերն էին հայ գրող եւ ռեժիսոր Վազգեն Բերբերյանը եւ Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:
Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու ուղղությամբ:





























