Հայաստանի ու Եվրամիության միջեւ ապագա համաձայնագիրը հավակնոտ է լինելու ու համագործակցության հնարավորինս շատ ոլորտներ է ընդգրկելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 15-ին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ շեշտադրումն առեւտրատնտեսական հարաբերությունների վրա է արվելու: «Այնպիսի դրույթների վրա, որոնք շուրջ բանակցային գործընթացը, հուսով եմ, հնարավորինս արագ կանցնի ու հնարավորինս շատ ոլորտներ կընդգրկի»,-շեշտել է Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:

Անդրադառնալով այն հարցին, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն արդյոք որեւէ սահմանափակումներ չի առաջացնի՝ դիվանագետը նկատել է .«Ես չեմ կարծում, թե որեւէ անհամապատասխանություն կա: Մենք ծանոթ ենք ՝ Մաքսային միությանը, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը: Չեմ կարծում, թե մեկը մյուսին խանգարում է»: