ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր սեկտորի մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկին։
«Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր սեկտորի մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ աջակցությունը 5 տարում կհասնի 54.6 մլն դոլարի։ Փոփոխությունների համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստ է 3.5 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն ցուցաբերել, ինչի հաշվին ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 54.6 մլն դոլար։ Լրացուցիչ ռեսուրսները կուղղվեն տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր սեկտորի մրցունակության խթանմանը։




























