Իսպանական Սարագոսայում կորիդայի ժամանակ ցուլը պատռել է մասնակիցներից մեկի տաբատն ու ներքնազգեստը:

Ներկայացման ժամանակ անսպասելիորեն ասպարեզ է դուրս եկել կարմիր մարզաշապիկով մի տղամարդ՝ անմիջապես գրավելով ցուլի ուշադրությունը:

Կենդանին հարձակման է անցել եւ, հասնելով զոհին, կոտոշներով պոկել գետնին ընկած տղամարդու հագուստը: Ցուլին շեղել է կողքին հայտնված ցլամարտիկը, իսկ այդ ընթացքում տղամարդը, փորձելով ձեռքերով ծածկել մերկությունը, արգելապատնեշից այն կողմ է վազել:

Lenta.ru-ի փոխանցմամբ, The Mirror-ը չի հաղորդում, արդյո՞ք տղամարդը որեւէ վնասվածք է ստացել միջադեպի արդյունքում: