Ինտերնետի օգտատերերը քննարկում են Կամչատկայի բնակիչների արած զվարճալի տեսագրությունը: Թերակղզու տներից մեկն է մտել մի արջի քոթոթ, իր համար ուտելիք գտել ու լռվել օդանցքի մեջ, երբ փորձում էր փախչել:
Կամչատկայի բնակիչներին հաջողվել է տեսագրել արջուկին, որն իրենց տուն էր մտել՝ ուտելիք գտնելու հույսով: Օբյեկտիվը չի հասցրել ֆիքսել այն պահը, երբ փոքրիկ գիշատիչը տուն է մտնում, բայց դրա փոխարեն տանտերերը տեսագրել են իրենց անկոչ հյուրի փախուստը, հայտնում է «ՆՏՎ»-ն:
Կադրերում երեւում է, թե ինչպես է կենդանին փորձում դուրս գալ օդանցքից, բայց ուտելուց հետո, Վինի Փուհի նման, «խցանվում» օդանցքի արանքում: Դատելով տեսագրությունից՝ կեդանուն միայն մի քանի փորձերից հետո է հաջողվել դուրս գալ տանից:





























