Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից Եվրամիություն տեղափոխված փախստականները չեն ենթարկվի քրիստոնյա Եվրոպայի օրենքներին։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
«Նրանք շարիաթի օրենքներ կդավանեն, կքարկոծեն անհավատարիմ կանանց, իսկ գողերի ձեռքերը կկտրեն», -ասել է Զեմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կզրկվենք կանացի գեղեցկությունից, - ընդգծել է նա։ Կանայք կշրջեն իրենց ոտքից գլուխ, ներառյալ՝ դեմքը ծածկող հագուստով»։
Չեխիայի նախագահը, որը երկրի հարավ-արեւելյան շրջաններով ուղեւորություն է կատարում, արտահայտվել է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության խստացման օգտին։




























