Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ՝ հոկտեմբերի 15-ին մեծ շուքով նշել են Հայաստանի Անկախության տոնը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե Հայաստանում Հայաստանի Ազգային տոնն այսօր տարի նշվել է Փարիզի Petit Palais թանգարանի սրահում։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի եւ Շարլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցեցին հազարավոր հյուրեր, որոնց թվում էին բարձրաստիճան ֆրանսիացի պաշտոնյաներ, հարյուրից ավելի ֆրանսիացի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական եւ մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։
Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երեւանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:



































