ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ այս տարի ռուսաստանցիներից գրին-քարտի ավելի քան 250 հազար հայտ է ստացվել: Ընդ որում, Ռուսաստանի համար ամենամյա սահմանը 4 հազար է:

Պետքարտուղարության տվյալներով, անցյալ տարի 245.638 ռուսաստանցի ԱՄՆ-ում ժամանակավոր աշխատանքի եւ ուսումնառության վիզա է ստացել: 10 տարի առաջ այդ թիվը երկու անգամ պակաս է եղել:

Բացի այդ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Ռուսաստանի 3622 քաղաքացիներ Ամերիկայում մշտական բնակության իրավունք են ստացել: Նրանցից 56-ը վիզա է ստացել՝ համաձայնելով ավելի քան 500 հազար դոլարի ներդրում անել՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

Bloomberg-ի փոխանցմամբ, ավելի շատ ԱՄՆ են ձգտում գիտական ոլորտի, բարձր տեխնոլոգիաների հատվածի աշխատակիցները, բանկային գործի եւ իրավունքի մասնագետները:

Բացի ԱՄՆ-ից, ռուսաստացիները փոխադրվելու համար նախընտրում են նաեւ եվրոպական երկրները: