Երեւանի օրվա շրջանակում սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ծրագիրն իրականացվել է «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Տավուշի, Սյունիքի մարզերի եւ ՀՀ հարավարեւելյան սահմանամերձ տարածքների զորամասեր են ուղեւորվում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն անձամբ շրջել ու զրուցել է ծնողների հետ: Շնորհավորելով բնակիչներին Երեւանի օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ տոնի շրջանակում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
Այս անգամ եւս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ:





























