Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբի 12-րդ նստաշրջանից առաջ փորձարկել է «ԱվտոՎԱԶ»-ի նոր մոդելը՝ Lada Vesta-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Ինչո՞ւ եք նման գույն ընտրել» հարցին Պուտինը պատասխանել է. «Գեղեցիկ գույն է, հետո էլ ընտրել ենք փոխանցման տուփը նկատի առնելով, որ ավտոմատ լինի», -թվիթերյան իր էջում պատմել է լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Ռուս նախագահին մեքենան ցույց է տվել «ԱվտոՎԱԶ»-ի գլխավոր տնօրեն Բու Անդերսենը: