Մինչեւ խաղի մեջ Ռուսաստանի մտնելը ոչ մի պետություն լրջորեն չէր կռվում «Իսլամական պետության» դեմ: Այս մասին հոկտմեբերի 28-ին «Միջազգային ահաբեկչությունն ու «Իսլամական պետության» սպառնալիքները տարածաշրջանում. ռիսկերի նվազեցման ուղիները» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կրիլովը:
Նրա խոսքով, իրավիճակը արմատապես փոխվել է միայն երբ գործի են անցել ռուս օդաչուները: Կրիլովը հիշեցրել է, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է «Հենց այդ տարի էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նորից ցեղասպանություն արվեց Սիրիայում ու սահմանակից երկրներում : Մենք պետք է հասկանանք, որ զգացմունքային գործոնն այս հարցում շատ մեծ դեր ունի»,- նշել է ռուս փորձագետը:




























