ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ներառված են 30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը:

Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաեւ ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով: