ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակած հունվար-սեպտեմբերին խոշոր հարկ վճարողների ցանկում 19 բուհերի շարքում առաջինը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որը վճարել է 1,74 մլրդ դրամ հարկ (52-րդ տեղում է):
Երկրորդը` Երեւանի պետական համալսարանն է ՝ 59-րդ տեղ՝ վճարած 1,5 մլրդ դրամ հարկերով, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 138-րդ տեղում է եւ վճարել է 630,9 մլն դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի ճարտարապետությոն եւ շինարարության պետական համալսարանը, Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԱՅԲ կրթական հիմնադրամը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, Երեւանի Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ.Թումանյանի ան. պետական համալսարանը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երեւանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական բժշկական հենակետային քոլեջը, Հայաստանում Ֆրանսիական համալասրանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները` կրթական եւ գիտական կազմակերպություններն ընդհանուր առմամբ բյուջե են մուծել շուրջ 8 մլրդ 673 մլն. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 7, 6 մլրդ դրամ, 2013 թվականին այդ թիվը կազմել է 6,3 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին` շուրջ 3,9 մլրդ դրամ:





























