Երեւանի բնակչուհի Թ.Գեւոորգյանից հոկտեմբերի 13-ին ստացվել է գրավոր հաղորդում, որ ամուսինը՝ 55-ամյա Գագիկ Հարությունյանը, 2015թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, դուրս է եկել տանից եւ չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ կնոջ նկարագրության՝ ամուսինն ունի 170 սմ հասակ, միջին կազմվածք, կիսաճերմակ կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, երկարավուն դեմք, իսկ հագին եղել են սեւ ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ եւ սեւ կոշիկներ:
Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր որեւէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
.jpg)




























