Հայաստանը ՕՊԵԿ Զարգացման հիմնադրամից 25 մլն դոլար կստանա գյուղի եւ ագրոբիզնեսի զարգացման համար։ Համապատասխան վարկային համաձայնագիրը հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում։ Գումարը կտրամադրվի 15 տարի ժամկետով 3.75 տոկոս տոկոսադրույքով։ Միջոցները կտրամադրվեն գյուղացիների եւ միջին ու փոքր ձեռներեցների վարկավորմանը՝ փոքր վերամշակող ընկերությունների եւ ոչ հարուստ ագրարային տնտեսությունների կայուն կապեր ստեղծելու նպատակով։