Հայաստանն ու Լյուքսեմբուրգը օդային հաղորդակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Լյուքսեմբուրգը շահագրգռված է մասնավորապես 7-րդ ազատության բեռնափոխադրումներով (մի երկրի ավիաընկերության իրավունքը՝ թռիչքներ իրականացնել 2 այլ երկրների միջեւ)։
Նշենք, որ Լյուքսեմբուրգի Cargolux ավիաընկերությունը, համաձայն Օդային հաղորդակցման համաշխարհային վիճակագրության տվյալների, աշխարհում 10 խոշոր ավիափոխադրողներից մեկն է։





























