Մոլդովայի խորհրդարանը պաշտոնանկ է արել Վալերի Ստրելեցի կառավարությանը։ Նախարարների կաբինետին անվստահության քվե է հայտնել 101 պատգամավորներից 65-ը։ Հրաժարականը նախաձեռնել էին Սոցիալիստների եւ Կոմունիստների կուսակցությունները, որոնք խորհրդարանում ունեն 45 մանդատ։ Ընդդիմության հետ նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել են իշխող կոալիցիայի մաս կազմող Ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իշխող կոալիցիայում պառակտում էր առաջացել այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Վլադ Ֆիլատին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրան կասկածում են 1 մլրդ դոլար յուրացնելու եւ կաշառակերության մեջ։ Դեմոկրատներն առաջարկել էին վարչապետին հրաժարական տալ, սակայն նա հրաժարվել էր դա անել։





























