Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի վրա աստղը փոխարինել են երկրի զինանշանի վրա պատկերված եռաժանիով: Այս մասին Facebook-ում գրել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը:
«Գերագույն ռադայի շենքի վրա կբարձրացվի Եռաժանին: Խորհրդարանի ներքին ձեւի հետ մեկտեղ, որը այն պետք է առավելագույնս արդյունավետ դարձնի եւ մոտ եվրոպական չափանիշներին, փոխում ենք նաեւ տոտալիտար անցյալի խորհրդանիշները: Վերադարձ բռնապետությանն այլեւս չի լինելու»,-հայտարարել է Գրոյսմանը:
Ավելի վաղ շենքի գագաթին կարմիր աստղ էր, որը հանվել է 2014-ի փետրվարին:






























