Հայաստանում բիզնեսի համար կնիք ունենալու անհրաժեշտություն կհանվի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ կառավարության նիստից հետո մեկնաբանելով ՀԲ «Doing Business – 2016» վարկանիշը, որտեղ Հայաստանը 38-րդ տեղից բարձրացել է 35-րդ հորիզոնականը։
Նրա խոսքով, Հայաստանը բիզնեսի գրացման հեշտությամբ 5-րդն է աշխարհում, բայց այստեղ էլ բարելավման տեղ կա։ Մասնավորապես, Հայաստանի օրենքով վաղուց հանվել է կնիքի առկայության պահանջը, բայց բիզնեսը իներցիայով շարունակումէ օգտագործել այն։ «Բիզնեսում եւ մարմիններում, որոնց հետ շփվում են, դեռ կա կնիքի մասին հին պատկերացումը։ Երբ դա լիովին անհետանա, գրանցումն ավելի հեշտ կլինի»,- նշել է նախարարը։





























