Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանում կամրապնդեն փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ կառավարության նիստից հետո մեկնաբանելով ՀԲ «Doing Business – 2016» վարկանիշը, որտեղ Հայաստանը 38-րդ տեղից բարձրացել է 35-րդ հորիզոնականը։
Մասնավորապես, եթե խոշոր բաժնետերերը որոշեն գործարք իրականացնել առանց փոքր բաժնետերերի իմացության, վերջիններս այդ գործարքի աուդիտ անցկացնելու իրավունք կստանան։ «Դա երկրում բիզնես-մշակույթը կազատի խոշոր բաժնետերերի ինքնակամ որոշումների ռիսկից»,- հավելել է նախարարը։





























