ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: 

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը կարեւորել են ակտիվ փոխգործակցությունն   առեւտրատնտեսական կապերի զարգացման եւ ընդլայնման գործում, ինչպես նաեւ անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին եւ քայլերին: