Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ 32,5% -ով կրճատվել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝  կազմելով 269 միլիոն դոլար։ Հայաստանը Վրաստանի տասը հիմնական առեւտրական գործընկերների թվում է, ասվում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝  «Սաքստատի»-ի նյութերում։   

Ընդ որում, Վրաստանից Հայաստան արտահանման ծավալը կազմել է  143,4  միլիոն դոլար (Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 8,7%-ը)՝ նշված ժամանակահատվածում 2014-ի համանման ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 36,2%-ով, տեղեկացնում է  Sputnik –Գրուզիան։ 

Հայաստանի տարածքից ներմուծման ծավալը կազմել է ավելի քան 125,1միլիոն դոլար կամ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 2,2%-ը, ինչը 28%-ով պակաս է 2014-ի հունվար-սեպտեմբերի նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ընդհանուր առմամբ, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, հունվար-սեպտեմբերին Հայաստանին բաժին է ընկել Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության ընդամենը  3,7%-ը։

2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է  7 միլիարդ 309 միլիոն դոլար (առանց հաշվի առնելու չկազմակերպված առեւտուրը), ինչը 13%-ով պակաս է, քան  2014 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Ընդ որում, արտահանումը կազմել է  1 միլիարդ 645 միլիոն դոլար (24% -ով պակաս), իսկ ներմուծումը՝ 5 միլիարդ 664 միլիոն դոլար  (9% -ով պակաս)։