Տեսազանգով բանկային ծառայությունները խոստանում են ժողովրդականություն ձեռք բերել հայկական Սփյուռքի շրջանում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տեխնոլոգիաների եւ օպերացիաների տնօրեն Բուրաստան Մովսիսյանը Հայաստանում հեռակա բանկինգի հեռանկարների վերաբերյալ կազմակերպված քննարկմանը։
«Մեր բանկում հաշիվ ունեցողները շատ հեշտորեն կկարողանան փորձել այդ ծառայությունը մեր կոնտակտային կենտրոնի միջոցով։ Մնացած ամեն ինչը կբացատրեն մեր աշխատակիցները՝ թե ինչ է պետք անել, ինչպես ստուգել ստորագրությունը, ինչ փաստաթղթեր ներկայացնել եւ այլն», -պարզաբանել է նա։
Այդ ծառայությունից օգտվել են առաջին 30 հաճախորդները։ Դրանք հիմնականում Սփյուռքի ներկայացուցիչներ են, որոնց համար հեռակա ծառայությունը շատ հարմար է, հավելել է Մովսիսյանը։





























