Եթե Հայաստանում օնլայն բանկինգի պահանջարկ ստեղծվի՝ այն կհաղթահարի դրա անվտանգության վերաբերյալ բոլոր մտավախությունները: Հայաստանում հեռահար բանկինգի հեռանկարների մասին «Ամերիաբանկի» կազմակերպած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտնել է HSBC Armenia բանկի մեծածախ գործարքների բաժնի տնօրեն Միհրան Մուրադյանը:
Եթե հաճախորդը որոշի, որ այդ ծառայությունն իրեն պետք է, նա կօգտվի դրանից, առանց մտածելու թե որքանով է այն անվտանգ, հավելել է Մուրադյանը:
«Համեմատության համար ասենք, որ բանկոմատների միջոցով գործարքները նույնպես համարվում են օնլայն գործարքներ: Իսկ Հայաստանում կանխիկ գումարի գործարքների 90 տոկոսը կատարվում է բանկոմատների միջոցով: Ոչ թե որովհետեւ այդ ծառայությունը ամենաանվտանգն է համարվում (չնայած մենք բնականաբար հնարավոր ամեն ինչ անում ենք անվտանգություն ապահովելու համար), այլ պարզապես որովհետեւ բանկոմատները մարդկանց պետք են: Հիմա մենք պետք է հասկանանք, թե հաճախորդներին որքանով է պետք օնլայն բանկինգը»,- հայտարարել է Բարսեղյանը:





























