Իտալիայում փորձարարական ռազմական կոնվերտոպլան է կործանվել, զոհվել են նրա 2 օդաչուները։ Այս մասին հայտնում է «Ռեպուբլիկա» թերթը։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում՝ Վերչելի քաղաքից ոչ հեռու։ Ականատեսների վկայությամբ թռչող սարքը պայթել է օդում տեղական ժամանակով ժամը 10։00-ին։ Օդանավում եղել են 2 օդաչուները, որոնք զոհվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























