Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ  Շադիդ Գուբաշովը հրաժարվել է իր փաստաբան Մամեդ Խադիսովի ծառայություններից, տեղեկացնում է  «Մոսկվա» գործակալությունը՝ ներկայացնելով մեղադրյալի շահերը ներկայացնող Իլյա Տրոֆիմովի հայտարարությունը:

«Ես դարձյալ ներկայացնելու եմ Գուբաշովի շահերը», -ասել է Տրոֆիմովը։

Տրոֆիմովն ավելի վաղ ըստ նշանակման ներկայացնում էր Գուբաշովի շահերը, բայց հետագայում մեղադրյալն իր պաշտպանին փոխարինել էր Խադիսովով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Անզոր Գուբաշովի հետքերը գտնվել են այն մեքենայում, որով ենթադրաբար փախել էին մարդասպանները։ Այդ գործով երկու այլ մեղադրյալի՝ Շադիդ Գուբաշովի եւ Համզաթ Բահաեւի հետքերը մեքենայում չեն հայտնաբերվել։