Վիեննայում հաջորդ շաբաթվա կեսին բազմակողմանի հանդիպմանը կարող են ներկա լինել Դամասկոսի եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները։ ՏԱՍՍ-ին դա հայտնել է արեւմտյան դիվանագիտական աղբյուրը։
«Այո, նման սցենար քննարկվում է, ասել է զրուցակիցը։ Համաձայնեցվում են Վիեննայում հերթական հանդիպման ժամկետները եւ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հաջորդ շաբաթվա կեսին, մոտավորապես՝ նոյեմբերի 3-4-ին, եթե բոլոր կողմերը պատրաստակամություն հայտնեն»։
Պատասխանելով այն հարցին, թե նմանատիպ սցենարն արդյոք կնշանակի «Ժնեւ-3» գործընթացի սկիզբ, աղբյուրն ասել է․ «Նախ պետք է հավաքվել, նայել, թե ով է գալու եւ ինչ ենք քննարկելու»։





























