Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելու համար հարկավոր է դրան դեմ արտահայտվող քաղաքական եւ հասարակական ուժերի միավորումից ստեղծել կազմակերպչական մարմին, որը կզբաղվի տարբեր մակարդակներում մարդկանց հետ բացատրական աշխատանքներով ու քվեարկության վերահսկողությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Ոչ»-ի ճակատի հանրահավաքին ասաց Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 4000 մարդ. «սահմանադրական մուտիլովկի ձախողման հանձնախումբ»՝ մինչեւ 8-հոգանոց մարմին, ընտատարածքային մարմիններ, որոնք կիրականացնեն հանրային իրազեկում, ընտրատեղամասերի բնակիչներին տուն-տուն այցելող 1-2 հոգանոց խմբեր եւ քվեարկության օրը ընտրատեղամասերում վերահսկողություն անցկացնողներ:

Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ նման մոբիլիզացիայով հնարավոր կլինի նվազեցնել ընտրակեղծիքները. «Համայնքային, պետական բոլոր աշխատակցների հանրագումարը 3000-ից ավելի է՝ գումարած օլիգարխնբերի աշխատակազմերը, բնական մենաշնորհների աշխատակիցները, նրանց մերձավոր ազգականները` ահռելի թիվ է ստացվում։ Նրանք հույս ունեն այս թիվն աշխատեցնել իրենց օգտին։ Նոր Սահմաանդրությունն անցկացնելու համար 620-650 հազար ձայն է անհրաժեշտ իշխանություններին եւ որպեսզի ուրիշ քվեարկող չլինի»,- ասաց Լեւոն Բարսեղյանըտ:

Ավագանու անդամի խոսքով՝ սա հանրաքվեն տապալելու իրատեսական մարտավարություն է, քանի որ 2013թ. նախագահական ընտրություններին այն ընտրատեղամասերում, որտեղ ուժեղ է եղել հասարակական հսկողությունը, Սերժ Սարգսյանը պարտվել է: