Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ուրֆա քաղաքում դեռեւս անհայտ անձը կամ անձիք սպանել են «Այն Վաթան» արաբալեզու պարբերականի խմբագիր Իբրահիմ Աբդուլքադիրին եւ եւ թղթակից Ֆիրազ Համադին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ սիրիացի 2 լրագրողները Սիրիայից տեղափոխվել էին Ուրֆա եւ բնակարան վարձել, որտեղ էլ տեղի է ունեցել նրանց սպանությունը։ Մարդասպանը կտրել է նրանց կոկորդները։
Ոստիկանությունը սպանությունների հետ կապված ձերբակալել է 7 հոգու։ Կասկածներ կան, որ սպանություններն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները։





























