Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտների ուղղությամբ ռուսական մեկամսյա ավիահարվածների արդյունքները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայում ռուսսական ավիախմբի գործողությունների սկզբից մեկ ամիս է անցել եւ ժամանակն է որոշ արդյունքներ ամփոփել: Ընդհանուր առմամբ, մեկ ամսվա ընթացքում մեր ինքնաթիռները 1391 մարտական թռիչք են իրականացրել՝ ոչնչանելով ահաբեկիչների 1623 օբյեկտ»,- հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
Նրա խոսքով, ոչնչացվել է 249 կապի կետ, 51 վերապատրաստման ճամբար, 35 գործարան եւ արհեստանոց, 131 պահեստ, 371 հենակետ եւ 786 դաշտային ճամբար եւ բազա:




























