Ռուսական Գլխավոր շտաբում հայտարարել են, որ առայժմ վաղ է խոսել Սիրիայում զինյալների դեմ հաղթանակի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայում ահաբեկիչների դեմ լիարժեք հաղթանակի մասին խոսելն առայժմ վաղ է: Չնայած զգալի կորուստների եւ զանգվածային դասալքություններին, զինյալների շարքերը շարունակում են դիմադրել կառավարական զորքերին: Ընդ որում, հակահարձակման նրանց բոլոր փորձերը սիրիական զինված ուժերը ժամանակին կանխում են»,- հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:




























