Սիրիայի կարգավորման հարցով Վիեննայի բանակցությունների մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ այդ գործընթացում նախագահ Բաշար Ասադի դերի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ջաֆարին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանդիպման ընթացքում բանակցությունների որոշ մասնակիցներ պահանջել են Ասադի հրաժարականը, մյուսներն էլ սիրիացիներին են առաջարկել լուծել այդ հարցը:

Միաժամանակ, Ջաֆարին հավելել է, որ բանակցությունների մասնակիցները կարողացել են համաձայնվել ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: