Հայաստանում թույլ պատկերացում ունեն էներգամատակարարման մասին: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին ասել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Այստեղ շատ կարեւոր է համապատասխան գիտելիքներ զարգացնել եւ գործարարների, եւ բնակչության շրջանում: Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք կրկնակի ենք շահում` մեզ համար պահպանում ենք մաքուր բնությունը եւ խնայում ենք ծախսերը»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, ինչ-որ պահի այստեղ եւս ի հայտ է գալիս ֆինանսների եւ բնության միջեւ ընտրելու խնդիրը: Պետք է կանգնել բնության կողքին եւ սահմանափակել լեռնահանքային արդյունաբերությունը, կարծում է Մակարյանը:
«Գյուղատնտեսական ադյունաբերությունը եւ լեռնահանքային արդյունաբերությունը հակամարտության մեջ են: Որպեսզի «կանաչ» փաստարկները համոզիչ հնչեն, անհրաժեշտ է գյուղատնտեսություն զարգացնել, այն շահութաբեր դարձնել եւ դրանով զսպել լեռնահանքային ախորժակները»,-ասել է Մակարյանը:





























