«ԱվտոՎԱԶ» բաց բաժնետիրական ընկերությունը որոշել է ամրագրել Իժեւսկի ավտոգործարանում արտադրվող Lada Vesta մոդելի առաջիկա ինը ամսվա գները: Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 31-ին հայտնել է ավտոհսկայի նախագահ Բու Անդերսենը:

«Նոյեմբերի 24-ին մենք կավարտենք գնի վերաբերյալ մեր աշխատանքները: Ինչո՞ւ: Որովհետեւ առաջվա պես ուզում ենք 100 տոկոսով հասկանալ մեր ծախսերը: Մենք ուզում ենք մեր մատակարարների կողմից պարտավորություններ ստանալ: Ու մենք ուզում ենք ինը ամսով ամրագրել գինը»,- ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Իժեւսկի ավտոգործարանում Lada Vesta ավտոմեքենայի հոսքագծային արտադրության պաշտոնական մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Անդերսոնը հայտարարում էր, որ այս մոդելի գինը տատանվելու է 495-ից 600 հազար ռուբլու միջեւ: