Աֆղանստանի Գազնի նահանգում ավիահարվածների արդյունքում «Թալիբանի» 12 գրոհային է ոչնչացվել, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով նահանգապետ Մոհամադ Ամամ Համիմին:
«Ղեկավարվելով հետախուզության տվյալներով, օդուժն այսօր առավոտյան հարվածել է Նավայի շրջանում գրոհայինների թաքստոցներին, որի հետեւանքով սպանվել է 12 գրոհային, ներառյալ «Թալիբանի» գլխավոր հրամանատարներից մեկին՝ Մոլլա Մանանին»,- ասել է նահանգապետը:





























