Եգիպտոսում ռուսական Airbus A321-ի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի սեւ արկղերը: Ինքնաթիռի ինքնաձայնագրիչները հասցվել են Եգիպտոսի գլխավոր դատախազություն: 

Սեւ արկղերի տվյալների վերծանման գործում կներգրավվեն ռուս փորձագետները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայություններին:  

Միջպետական ավիացիոն կոմիտեն հանձնաժողով է ստեղծել, որը կզբաղվի Եգիպտոսում ավիաաղետի ուսումնասիրմամբ: Միջպետական ավիացիոն կոմիտեի անդամները ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն թռել են Կահիրե: 

Metrojet («կոգալիմավիա») ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Սինայում, հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում  եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են: