Օլգա եւ Յուրի Շեյինները վերադառնում էին Շարմ-էլ-Շեյխից, որտեղ նշել էին իրենց ծանոթության տարեդարձը:
Սոցցանցում իր էջին Օլգան գրություն է թողել. «27.10.2005: Սա այն օրն է, երբ մենք հանդիպեցինք ու հավերժ սիրեցինք իրար: Հետո տարիներ անցան, 27.10.2011: Եվ այդ օրը մենք ամուսնացանք: Այժմ մենք երջանիկ ենք եւ տարեդարձներ ենք նշում...»:
Ծնողների հետ Եգիպտոս էին թռել նրանց երեք երեխաները: Վերջին լուսանկարները, որ արվել էին օդանավասանդուղքին եւ արդեն ինքնաթիռում, թռիչքից առաջ, Օլգա Շեինան սոցցանցում հրապարակել էր հետեւյալ մեկնաբանությամբ. «Ողջույն, Պիտեր, մնաս բարով, Եգիպտոս: Մենք տուն ենք թռչում»:
Ընտանիքի ավագ որդին ֆուտբոլով ու լողով էր զբաղվում, աղջիկը` Վալերիան` միայն լողով: Յուրիի էջին հուզիչ լուսանկար է տեղադրված կրտսեր դստեր` Նաստյայի հետ. նրա առաջին քայլերը եւ «առաջին կարկանդակը», ինչպես նաեւ որդու հաղթանակները լողի մրցույթում, տեղեկացնում LifeNews-ը:




























