Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կարող է մրցակցել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահաթին Դեմիրթաշը, գրում է բուլղարական «Պիկ» պարբերականը: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայում ընտրություններից առաջ քրդամետ կուսակցությունը ճնշման տակ է»:
Հոդվածում նշվում է.
«Սալահաթին Դեմիրթաշը շինհրապարակում բանվորների հետ լուսաբացին թեյ է խմում, կեսօրին ճաշում է ուսանողների հետ, որից հետո ելույթ է ունենում կուսակիցների առջեւ Ստամբուլի փոքր, քիչ լուսավորված դահլիճում: Մինչ նրա հակառակորդները զանգվածային հանրահավաքներ են անցկացնում բոցաշունչ ու ելույթներ ունենում, քրդամետ կուսակցության առաջնորդը ստիպված շատ համեստ քարոզարշավ անցկացնել:
Այսպես է ներկայացնում «ՖրանսՓրեսի» լրագրող Գյոքհան Գյունեշը Դմիրթաշի եւ նրա կուսակցության քարոզարշավը: Իշխանությունները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կապում են քուրդ ապստամբների հետ եւ նրանց օրենքից դուրս հայտարարում:
Հինգ ամիս առաջ քրդամետ կուսակցությունը ժեղքում արեց՝ հաղթահարելով 10 տոկոսանոց շեմը: Սա Թուրքիայում առաջին քրդամետ կուսակցությունն է, որը զրկեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը որակյալ մեծամասնությունից: Սակայն ուրախությանը եկավ փոխարինելու սուգը, երբ երկու մահապարտներ պայթեցրին իրենց Անկարայում հանրահավաքի ժամանակ՝ սպանելով 102 մարդու: Նրանցից շատերը քրդամետ կուսակցության անդամներ էին: Հարձակման մեջ մեղադրեցին ԻՊ-ին: Դա ստիպեց քրդամետ կուսակցությանը հրաժարվել նախատեսված խոշոր հանրահավաքներից: Դրա փոխարեն հանդիպումները նրանք անցկացնում են փակ դահլիճներում, որոնք սկզբում ստուգում է ոստիկանությունը:
«Շատ բարդ ժամանակաշրջան է մեր կուսակցության համար, պետք է պայքարել ոչ միայն կառավարության, այլեւ ԻՊ-ի դեմ: Ես քուրդ եմ, եւ տարբեր դիկտատուրաներ եմ տեսել, բայց հիմա առաջին անգամ կյանքումս անվտանգություն չեմ զգում հանրահավաքի գնալիս»,-ասել է 67-ամյա Էրգին Էմինը:
Հայտարարելով «ահաբեկչության դեմ պատերազմի» մասին, Էրդողանը տարբերություն չի դնում ԻՊ-ի գրոհայինների եւ քուրդ ապստամբների միջեւ: Բայց 42-ամյա փաստաբան Դեմիրթաշը միակ քաղաքական գործիչն է, ով կարող է մրցակցել Էրդողանի հետ եւ իր խարիզմայով, եւ հռետորական տաղանդով: Նա ընդգծում է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը եւ PKK-ն տարբեր բաներ են:
Դեմիրթաշի գլխավորությամբ Ժողովւրդների դեմոկրատական կուսակցությունը միակ իրական այլընտրանքն է իշխոս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, քանի որ պաշտպանում է փոքրամասնություններին եւ աշխատավոր դասակարգին:
Թեեւ Դեմիրթաշը ակնկալում է ստանալ խորհրդարանում 100 մանդատ, սակայն դեռեւս հույս չունի, որ կկարողանա յլընտրնքային կառավարություն ձեւավորել: «Բայց մենք կշարունակենք առաջ ընթանալ, աճել եւ մոտենալ մեր նպատակին»,-ասել է նա:





























