«ԱվտոՎԱԶ»-ը պաշտոնապես ներկայացրել է Lada XRay-ի նոր մոդելի արտաքին տեսքը։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Lada Xray-ը կոմպակտ բարձր հեթչբեք է, որը ստեղծվել է SUV-ի ոճով։ Մեքենան Vesta-ից հետո կդառնա Lada-ի երկրորդ սերիական մոդելը։ Մեքենան ստեղծվել է Renault — Nissan միության հետ համագործակցության շրջանակներում, В0 պլատֆորմի վրա եւ ունի ավելի քան 500 օրիգինալ դետալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սերիական արտադրություն սկսելուց առաջ պլանավորվում է թողարկել մոտ 180 թեստային մեքենա։