Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի ս/թ նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչեւ նոյեմբերի 18-ը ժամը 17-ը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ շնորհակալություն հայտնելով զորակցության համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:





























