Սուպերմեքենա Ferrari 458 Speciale-ը դեղին են ներկել եւ վրան մինյոններ են նկարել: Ինչպես տեղեկացնում է  Luxurylaunches-ը, դա մուլտֆիլմի գովազդային արշավի մաս է կազմում: 

Այս մեքենան ներկայացվել էր 2013-ին: Մարզական մեքենան արդիակացված   4,5-լիտրանոց V8 շարժիչ է ստացել: Ժամում հարյուր կիլոմետր արագությունը զարգացնում է երեք վայրկյանի ընթացքում:    Ferrari –ի աերոդինամիկայի բարելավման համար այն դիմացի լուսարձակների եւ հետեւի անիվների մոտ զինված է փոքրիկ փակոցներով, ինչպես նաեւ հետնամասի դիֆուզորով, որը կարող է իր դիրքը փոխել արագությունից եւ կողմնային վերաբեռնումներից կախված, տեղեկացնում է  Lenta-ն:

«Մինյոնները» «Ես` զզվելիս»-ի  սերիական, ադապտացված տարբերակն են, որը պատմում է գլխավոր հերոսի` վերադաստիարակված սուպերչարամիտ Գրյուի փոքրիկ, դեղնամաշկ կամակատարների արկածների մասին: