Honda Motor ճապոնական ընկերությունը ստացել է ԱՄՆ քաղավիացիայի Դաշնային գործակալության հավանությունը՝ իր առաջին բիզնես դասի HondaJet օդանավի իրացման համար։

FAA վկայագիրը ստանալը առանցքային պահ է Honda ընկերության համար։ «Մենք մշակել ենք, փորձարկել ենք եւ հիմա օդանավի վկայագիր ենք ստացել։ Սա Honda-ի համար աննախադեպ իրադարձություն է»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Մինչ այդ ընկերությունը հայտնի էր առաջին հերթին մեքենաների եւ մոտոցիկլերի արտադրությամբ, փոխանցում է Lenta-ն։

7-տեղանոց գերարագ HondaJet օդանավի ստեղծման աշխատանքները սկսվել էին 1997թ.։ Օդանավի արժեքը մոտավորապես կկազմի 4.5 մլն դոլար։