Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Գերմանիային դատի տալ ավտոմոբիլային օդորակիչներում բնապահպանական նորմերը խախտելու համար: Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: 

«Գերմանիան միջոցներ ձեռք չի առել արգելելու այնպիսի մեքենաների մուտքը եվրոպական շուկա, որոնց օդորակման համակարգերը չեն համապատասխանում ԵՄ-ի նորմերին», - ասվում է դեկտեմբերին հրապարակված` խախտումների վերացման ընթացակարգերի փաթեթում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպական օրենսդրությամբ արգելված սառեցնող ռեագենտներ օգտագործող օդորակիչների մուտքը շուկա թույլատրելու փաստով Գերմանիայի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր   2014-ին: