Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին իրաքյան արտգործնախարարությանը հանձնարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտոնական բողոք ներկայացնել թուրքական զինվորականների` Իրաքի հյուսիս ներխուժման առումով, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Աբադին խնդրել է, որ Անվտանգության խորհուրդը Թուրքիային հրահանգի իր զորքն անմիջապես դուրս բերել Իրաքից, գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի իշխանությունների հետ բանակցություններից հետո Թուրքիան որոշել է վերակազմակերպել Իրաքի հյուսիսում` Մոսուլ քաղաքի հարեւանությամբ գտնվող Բաշիկի ճամբարում իր ռազմական ներկայությունը:
Մինչ այդ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին դիմել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին` խնդրելով իր իրավասություններն օգտագործել` Թուրքիային ստիպելու իր զորքը դուրս բերել երկրի հյուսիսային մասից:




























