Լիբիայում հակամարտող կողմերը համաձայնության են եկել միացյալ կառավարության ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու շուրջ:
Թունիսում կողմերի բանակցություններից հետո ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Այսպիսով, երկրի՝ մրցակցող կառավարությունների միջեւ հակամարտության ավարտի ուղղությամբ քայլ է արվել: Սակայն նշվում է, որ կառավարությունների ծայրահեղական թեւերը դեմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը:




























