Հարավկորեացի Kia Picanto սիթիքարը դարձել է «ամենականացի ավտոմեքենան» համառուսաստանյան հարցման արդյունքներով, որն անց է կացվել սպառողների նախասիրությունների վերաբերյալ «Ավտո տարվա վարկանիշները» հետազոտության շրջանակում:
2015 թ. թարմացված մեքենան առաջ է անցել այնպիսի պահանջված մոդելներից, ինչպիսիք են Nissan Juke-ը եւ Hyundai Solaris-ը: Հարցման մասնակիցների գրեթե 93 տոկոսը նշել են, որ Picanto-ն գեղեցիկ ոճ ունի, ավելի քան 88 տոկոսը՝ որ այն հեշտ է կառավարել, 81 տոկոսը՝ շեշտել է դրա էրգոնոմիկ լինելը, մոտավորապես 74 տոկոսը գնահատել են դրա հուսալիությունը, իսկ 65 տոկոսը՝ անվտանգությունը: Հիմնականում հեթչբեքի օգտին քվեարկել են մինչեւ 29 տարեկան ու 40 տարեկանից բարձր տղամարդիկ:
Երկրորդ տեղը զբաղեցրած Nissan Juke-ի համակրելի արտաքինը շեշտել է հարցման մասնակիցների 96 տոկոսը, իսկ Hyundai Solaris –ի դեպքում՝ 95 տոկոսը:
Լավագույն տասնյակում նաեւ ընգրկվել են Daewoo/Ravon Matiz, Mazda 3, Audi A1, Toyota RAV4, Mini Hatch, Ford Fiesta и Fiat 500 մոդելները : Դրանց հաջորդում են Lada Kalina-ն՝ ռուսական ավտոարդյունաբերության միակ ներկաայցուցիչը, Peugeot 208, VW Beetle, Mini Convertible, Kia Rio, Mazda CX-5, Land Rover / Range Rover Evoque, Audi A3 / S3, Honda CR-V մոդելները:
Հետաքրքրական է, որ եթե այդ վարկանիշը միայն կանայք կազմեին, ապա վարկանիշի հորիզոնականները այլ կերպ կբաշխվեին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Kia Picanto-ն այս դեպքում կզբաղեցներ երրորդ տեղը, տեղը զիջելով Nissan Juke-ին ու Hyundai Solaris –ին: Լավագույն տասնյակ նաեւ կմտնեին Mazda 3, Toyota RAV4, Kia Rio մեքենաները, տղամարդկանց հարցաթերթիկներում գրեթե չներկայացված Opel Astra / Astra Family, Audi A1, Audi A3 / S3 եւ Ford Fiesta-ն:



























