Մոսկվայում զարմանքով են ընդունել դեկտեմբերի 14-ին «Սիրիայի բարեկամների խմբի» շտապ հավաքի մասին տեղեկությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ամփոփելով Էր Ռիյադում սիրիական ընդդիմության հանդիպման արդյունքները:

Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունից՝ այդ հանդիպումից հետո «Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրը Սիրիայի աջակցության Միջազգային խմբի հանձնարարությամբ պետք է մոտ ժամանակներս ընդդիմության հիրավի ներկայացուցչական պատվիրակության հավասարակշռված կազմ առաջարկի՝ ՍԱՀ կառավարության ներկայացուցիչների հետ կայուն բանակցություններ հարթելու համար»:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ այս խնդիրը հենց ՄԱԿ-ի հատուկ դեսպանին է առաջադրել:«Դրա համար էլ մենք չենք կարող համաձայնել՝ ամբողջ սիրիական ընդդիմության անունից խոսելու իրավունքն իրենց վերագրելու փորձին, որը ձեռնարկեց Էր Ռիյադում հավաքված խումբը»: «Զարմանքով ենք ընդունել դեկտեմբերի 14-ին «Սիրիայի բարեկամների խմբի» շտապ հավաքի մասին տեղեկությունը: Այդ խումբը հայտնի է Դամասկոսի օրինական կառավարությանը գահընկեց անելու քաղաքականությամբ, որը վաղուց սպառել է իրեն: Սա գործընթացը միակողմանի ձեւաչափ փոխադրելու հերթական փորձն է, որը վնասում է ընդհանուր գործի շահերին ու խաթարում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հեղինակությունը», հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: