ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնեցնել այն հայտարարությունը, որը վերաբերում էր Սիրիայի Հոմս քաղաքում կատարված ահաբեկչությանը, որի հետեւանքով առնվազն 18 մարդ էր զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարանում իր աղբյուրին:

Նշում են, որ Ռուսաստանի պատրաստած տեքստը դուր չի եկել ԱՄՆ –ին:

«Ամերիկյան պատվիրակությունն առաջարկել է դրա մեջ փոփոխություններ անել, որոնք ռուսական կողմը անտեղի էր համարել: Ի վերջո՝ հայտարարությունը չի ընդունվել»,- ասել է նա:

Ռուսաստանի ու ԱՄՆ –ի դիվանագիտական առաքելությունները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:

Ավելի վաղ հայտնել էին, որ ահաբեկիչները մի ականապատված ավտոմեքենա են պայթեցրել Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ: Ահաբեկչության հետեւանքով 22 մարդ էր զոհվել, եւս 10 մարդ հիվանդանոց էր տեղափոխվել:

Հոմս քաղաքում կատարված ահաբեկչության կապակցությամբ Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: