Սիրիայի հարցով Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները կհաստատվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Ռուսաստանը սատարում է դեկտեմբերի 18-ին Սիրիայի հարցով Նյու Յորքում հանդիպում գումարելու գաղափարը:

Բացի այդ, Մոսկվան եւ Վաշինգտոնը հաստատել են Սիրիայի հարցով Վիեննայի հանդիպման շրջանակում ձեռք բերված համաձայնությունները:

Ըստ ՏԱՍՍ-ի, Լավրովը նշել է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են հետագա քայլերը, որոնք կօգնեն ահաբեկչության դեմ պայքարն ավելի համակարգված դարձնել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Կրեմլում կայացած հանդիպումը երեք ժամ է տեւել՝ մեկի փոխարեն:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի բաժնի ղեկավար Գեորգի Բորիսենկոն, ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի գործերով հատուկ օգնական Սելեստա Ուոլանդերը, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը: